Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վաղը կգա վաղը

Վաղը կգա վաղը
11.02.2016 | 23:28

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է ևս մեկ օր սպասել՝ տեղեկանալու ՀՅԴ-ին տրվելիք պաշտոնների մասին: Անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի՝ Հանրային հեռուստատեսությամբ հնչեցրած հայտարարությանը, թե իշխանությունների հետ համագործակցելու արդյունքում դաշնակցությանը տրվելու են երեք նախարարի և երկու մարզպետի պաշտոններ, Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե վերջնական պայմանավորվածության մասին հայտնի կդառնա վաղը: «Վաղը հայտարարություն կլինի: Երեկոյան վերջնական հայտարարություն կանենք, կիմանաք»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հարցին՝ ինչո՞ւ է դաշնակցությանը տրվում կրթության-գիտության, տարածքային և էկոնոմիկայի նախարարությունները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե որ նախարարությունն էլ տրվեր ՀՅԴ-ին՝ այս հարցն առաջանալու էր: «Հիմա որ մեկի վրա կանգ առնեինք ասելու էիք՝ ինչո՞ւ սա: Հարցը քննարկում ենք, վաղը կլինի հայտարարություն, կիմանաք: Բայց ասեմ, որ ամեն դեպքում որոշումը երկկողմանի է լինելու»,- մանրամասնեց խմբակցության ղեկավարը:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ